Եղանակը հանրապետությունում. Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանի նվազում
30/07/2014 12:40

Եղանակը հանրապետությունում. Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանի նվազում

Հանրապետության տարածքում այսօր և վաղը` 31-ին լեռնային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայությունից:

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 1-3-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Ինչ վերաբերում է եղանակը Երևանում, ապա այսօր  և վաղը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

Օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Եղանակը հանրապետությունում. Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանի նվազում