ԱՄՆ պատժամիջոցներից հայ գործարարները մտահոգություններ չունեն. Ա. Ղազարյան
31/07/2014 14:55

ԱՄՆ պատժամիջոցներից հայ գործարարները մտահոգություններ չունեն. Ա. Ղազարյան

ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների առնչությամբ ՀՀ գործարարները մտահոգություններ չունեն: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Ըստ նրա, ԱՄՆ կառավարությունը պետք է մտածի, որ այն հայտարարությունը, որն ուզում է տեղայնացնել Հայաստանում, ինչ լուծումներ է տալիս:

Ա. Ղազարյանը հիշեցրեց, որ թե ՎՏԲ, թե Արեքսիմբանկերը իրավաբանական անձինք են, թեև նրանց մայր գրասենյակները ՌԴ-ում են, սակայն նրանք և' շահույթը, և' հարկերը ստանում և վճարում են ՀՀ-ում`  գործելով ՀՀ օրենսդրությամբ:

Իսկ թե ինչ իրավիճակում կհայտնվի ՌԴ-ն, ռուսական բանկերի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներից հետո, Արսեն Ղազարյանը չմեկնաբանեց, քանի որ գտնում է, որ շատ մասնագետներ են այդ ուղղությամբ քննարկումներ կատարում և դեռևս եզրահանգումներ չկան, սակայն կարևոր է, որ ԱՄՆ-ն և եվրահամայնքը ներդաշնակեցնեն իրենց հարաբերությունները:

Նշենք, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ: Այս անգամ պատժամիջոցների կիզակետում են հայտնվել «Банк Москвы», ВТБ и «Ռոսսելխոզբանկ» բանկերը:

Նախորդող հրապարակում` Քաղաքագետ. ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը շանտաժ է