Տավուշի Այգեձոր գյուղում հակառակորդի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել
31/07/2014 20:35

Տավուշի Այգեձոր գյուղում հակառակորդի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել

Նախօրեին` երեկոյան, Տավուշի մարզի Այգեձոր համայնքի արոտավայրերում հակառակորդի գնդակից վիրավորվել է նույն գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Վալերի Ճաղարյանը: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը.

«Դեպքը երեկոյան՝ անասուններին արածացնելու ժամանակ է եղել: Վալերիի վիրավորումն ուսից է ու հիմա նրա վիճակը նորմալ է»,- ասաց Այգեձորի գյուղապետը:

Նշենք, որ Վալերի Ճաղարյանը տեղափոխվել է Բերդի հոսպիտալ:
 

Տավուշի Այգեձոր գյուղում հակառակորդի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել