Բակո Սահակյանը հանդիպել է Արցախ մեկնած ԵՊՀ ուսանողներին
31/07/2014 16:00

Բակո Սահակյանը հանդիպել է Արցախ մեկնած ԵՊՀ ուսանողներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Հադրութի շրջանի Տող գյուղում հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մի խումբ ուսանողների հետ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից: 

Երկրի ղեկավարն ուսանողների հետ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ներհայկական կապերին վերաբերող խնդիրներ, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:

Բակո Սահակյանը կարևորել է Երևանի պետական համալսարանի և այլ բուհերի ուսանողների հաճախակի այցելություններն Արցախ՝ այն պահանջված համարելով հայրենիքն ավելի լավ ճանաչելու, նոր ընկերական կապեր հաստատելու տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք: 

Բակո Սահակյանը հանդիպել է Արցախ մեկնած ԵՊՀ ուսանողներին