Աշոցք-Թալին ճանապարհահատվածում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
31/07/2014 19:51

Աշոցք-Թալին ճանապարհահատվածում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը` օգոստոսի 1-ին, ժամը 07.45-08.45-ը հանրապետության հարավ-հյուսիս մայրուղու Աշոցք-Թալին հատվածի 55-րդ կիլոմետրում ճանապարհի շինարարական աշխատանքների կատարման նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։

Տեղեկացնում են, որ մայրուղու նշված հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար։

Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով տեղում կիրականացվի հերթապահություն։
 

Աշոցք-Թալին ճանապարհահատվածում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ