Սարատովում տեղադրել են աշխարհի ամենաերկար բազմոցը
31/07/2014 19:58

Սարատովում տեղադրել են աշխարհի ամենաերկար բազմոցը

Ռուսաստանի Սարատով քաղաքում տեղադրվել է աշխարհի ամենաերկար բազմոցը, որի երկարությունը կազմում է 1006.59 մետր:

Topnews.ru-ի փոխանցմամբ, բազմոցը բաղկացած է հարյուրավոր մասերից: Այդպիսի բազմոց պատրաստելու համար ծախսվել է 7.5 կմ կարմիր կաշի:

Ռեկորդակիր բազմոցի քաշը կազմում է 50 տոննա:

Նշվում է, որ նախորդ ռեկորդը պատկանում էր Նորվեգիայում կառուցված բազմոցին, որի երկարությունը կազմում էր 890 մետր:
 

Սարատովում տեղադրել են աշխարհի ամենաերկար բազմոցը