Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
31/07/2014 10:39

Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Այսօր լեռնային առանձին շրջաններում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օգոստոսի 1-3-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայությունից:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Ինչ վերաբերում է եղանակը Երևանում, ապա այսօր` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով