Այսօր 2 ժամ շարունակ հակառակորդը կրակել է Բարեկամավան գյուղի ուղղությամբ
01/08/2014 13:17

Այսօր 2 ժամ շարունակ հակառակորդը կրակել է Բարեկամավան գյուղի ուղղությամբ

Այսօր առավոտյան, մոտ 2 ժամ շարունակ հակառակորդը կրակել է Բարեկամավան գյուղի ուղղությամբ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը:

Նրա խոսքով՝ կրակոցները եղել են ժամը 5-ից և ոչ ինտենսիվ:

Հարցին՝ արդյոք ճիշտ է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ գյուղի բնակիչները խուճապի հետևանքով տարհանվել, գյուղապետը պատասխանեց.

«Խուճապ չի եղել: Այժմ ամեն ինչ խաղաղ է, կրակոցներ չկան»:

Հարցին՝ տուժողներ եղե՞լ են, գյուղապետը պատասխանեց, որ միայն նյութական վնասներ են կրել, հակառակորդի գնդակները վնասել են տանիքներ, պատուհանների ապակիներ են կոտրել:

Այսօր 2 ժամ շարունակ հակառակորդը կրակել է Բարեկամավան գյուղի ուղղությամբ