ԵԱՀԿ. «Boeing-777»-ի կործանման վայրում դեռ մնում են մահացածների մարմինները
01/08/2014 18:27

ԵԱՀԿ. «Boeing-777»-ի կործանման վայրում դեռ մնում են մահացածների մարմինները

Մալայզիական «Boeing-777» ինքնաթիռի կործանման վայրում դեռ մնում են մահացածների մարմինները: Այս մասին հայտարարել են դեպքի վայր հասած ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգ իրականացնող խմբի անդամները, գրում է ria.ru-ն:

«Մենք շատ կարճ ժամանակով կարողացանք լինել դեպքի վայրում և առաջին հայացքից պիտի ասենք, որ այնտեղ առանձնապես փոփոխություններ չկան: Այնտեղ մինչև հիմա մնում են մահացածներից մի քանիսի դիերն ու բազմաթիվ անձնական իրեր»,- լրագրողներին ասել է խմբի անդամներից մեկը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ, ՌԴ և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչների հանդիպմանը որոշվել է ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողություններն ինքնաթիռի կործանման վայրում, որպեսզի ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները կարողանան ուսումնասիրել այն: 

 

ԵԱՀԿ. «Boeing-777»-ի կործանման վայրում դեռ մնում են մահացածների մարմինները