Վթար՝ Երևանյան լճի մոտակայքում. Բախվել է երեք մեքենա
01/08/2014 10:52

Վթար՝ Երևանյան լճի մոտակայքում. Բախվել է երեք մեքենա

Այսօր՝ ժամը 02.15-ին, ԱԻՆ փրկարարական ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Երևանյան լճի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Սեբաստիա փողոցում` «Եռաբլուր» պանթեոնի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսսան» մակնիշի և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2121»-ի ուղևոր՝ 24-ամյա Մ. Գ.-ը հոսպիտալացվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:

Վթար՝ Երևանյան լճի մոտակայքում. Բախվել է երեք մեքենա