Թիվ 65 դպրոցում դանակահարության գործով մեղադրյալը դատապարտվել է ազատազրկման
01/08/2014 19:49

Թիվ 65 դպրոցում դանակահարության գործով մեղադրյալը դատապարտվել է ազատազրկման

Երևանի թիվ 65 ավագ դպրոցում դանակահարության գործով մեղադրյալ Արման Մ.-ն դատապարտվել է 2 տարի ժամկետով պայմանական ազատազրկման: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Անչափահաս Արման Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. դեկտեմբերի 5-ին , ժամը 12:40-ի սահմաններում, Երևան քաղաքի թիվ 65 ավագ դպրոցում վիճաբանել է Ռոլադ Շ.-ի և Էրիկ Խ.-ի հետ, որի ընթացքում երկու կամ ավելի անձանց մարմնական վնասված պատճառելու դիտավորությամբ սուր կտրող -ծակող գործիքով հարվածել է Ռոլանդ Շ.-ի ձախ գոտկային շրջանին` փակեղի, մկաններին վնասմամբ` վերքի ձևով, վերջիններիս պատաճառելով առողջութայն միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով և դիմել փախուստի:

Արման Մ.-ն իր ցուցմունքում հայտնել է, որ առաջադրված մեդադրանքամ իրեն մեղավոր է ճանաչում, սովորել է թիվ 65 ավագ դպրոցի 12-րդ դասարանում: Ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել համադպրոցական Գայանեի (անունը փոխված է) հետ: Տեղեկանալով, որ Գայանեի հետ շփվում է նաև նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Ն.-ն` 2013թ. դեկտեմբերի 5-ին, 5-րդ դասաժամի դասամիջոցին զրուցելու նպատակով Միքայել Ն.-ին դուրս է կանչել դասասենյակից:

Միքայել Ն.-ի հետ դասասենյակից դուրս են եկել վերջինիս համադասարանցի 7-8 տղաներ:

Խոսակցության ընթացքում այդ տղաներից էրիկ Խ.-ն ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, ինչի պատճառով ինքն ապտակել է նրան, այնուհետև վերջինիս կողմից մեկ հարված ստանալով կրծքավանդակին` կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին: Այդ ժամանակ նկատելով գետնին ընկած ծալովի դանակը` վերցրել է այն, բացել և վիճաբանության ընթացքում նշված դանակով մեկ անգամ հարվածել է իր հետ վիճաբանող տղաներից մեկի` Ռոլանդ Շ.-ի մեջքի շրջանում, որից հետո նույն դանակով մեկ անգամ էլ հարվածել է էրիկ Խ.-ին և դանակը գցելով միջանցքում` դիմեք է փախուստի:

Ներկայումս տուժողներ Ռոլանդ Շ.-ն և էրիկ Խ.-ն իր հետ հաշտվել են, ինքը զղջում է կատարածի համար:

Նախորդող հրապարակում՝ Թիվ 65 ավագ դպրոցում կատարված դանակարության գործը դատարանում է