Մարզահամերգային համալիրը կրկին հանվեց աճուրդի
01/08/2014 15:58

Մարզահամերգային համալիրը կրկին հանվեց աճուրդի

Այսօր Մարզահամերգային համալիրը կրկին հանվեց աճուրդի: Առաջարկի համաձայն` այն կարելի է գնել 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամով: Այն ուժի մեջ է մինչև օգոստոսի 11-ը:

Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրը ու Հայաստանի կառավարությունը դատական վեճի մեջ գտնվելու ընթացքում ԴԱՀԿ-ը աճուրդի էր հանել համալիրը: Պատճառը ընկերության պարտքի մարումն է ՀՀ կառավարությանը: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այս որոշումը օրինական էր ճանաչել, ինչից հետո էլ համալիրի ներկայացուցիչները վերաքննիչ բողոք էին ներկայացրել:

Հուլիսի 30-ին ԴԱՀԿ-ը Մարզահամերգային համալիրից վտարել էր աշխատակիցներին, ինչը վերջիններս անվանել էին «պետական ռեկետ»:

Նախորդող հրապարակում՝ ԴԱՀԿ-ն Համալիրում գույքագրում է կատարել ու կապարակնքել սենյակները. Խոսնակ

Մարզահամերգային համալիրն արդեն 5-րդ անգամ չեն կարողանում վաճառել

 

Մարզահամերգային համալիրը կրկին հանվեց աճուրդի