Դիվերսիա սահմանագծում. Ադրբեջանական կողմն ունի 8 զոհ
01/08/2014 11:26

Դիվերսիա սահմանագծում. Ադրբեջանական կողմն ունի 8 զոհ

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս գիշեր, ադրբեջանական դիվերսիոն խմբերը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով ներթափանցման փորձեր են իրականացրել, որի հետևանքով նվազագույնը 8 ադրբեջանցի հատուկ ջոկատային է ոչնչացվել:

Նշենք, որ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հաստատել է 8 ադրբեջանցի զինծառայողի ոչնչացման փաստը:

Aysor.am-ի հետ զրույցում, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ հակառակորդը ներթափանցման փորձեր է իրականացրել, սակայն, կորուստներ կրելով, նահանջել է:

Դիվերսիա սահմանագծում. Ադրբեջանական կողմն ունի 8 զոհ