ԱՎԾ. Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1.0%-ով
01/08/2014 11:15

ԱՎԾ. Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1.0%-ով

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014-ի հուլիսին,  2013-ի հուլիսի համեմատ,  գրանցվել է 4.0% գնանկում, իսկ 2014 թ. հունիսի համեմատ՝ 1.6% գնաճ: Այս մասին տեղեկացնում են ազգային վիճակագարական ծառայությունից:

Վերջինս հիմնականում արևածաղկի բուսական յուղի 4.3% գնաճի արդյունք է: 2014-ի հուլիսին,  2013թ. հուլիսի համեմատ, մսամթերքի գներն աճել են 0.1%-ով, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 1.0%-ով:

Վերջինս մեծապես պայմանավորվել է տավարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 1.1% և 10.9% գնաճով:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է այլ մսեղենի (խաշի պարագաներ)՝ 10.2%, աղացած մսի՝ 2.5%, ոչխարի մսի՝ 1.7% գնանկում:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014 թ. հուլիսին հունիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.3-1.5%-ով, իսկ մեկում գրանցվել է 0.2% գնանկում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1.0%-ով:
 

ԱՎԾ. Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1.0%-ով