Այգեստան 9-ում աղբամաններն այնքան տարան-բերեցին, վերջը՝ հանեցին. «Առավոտ»
02/08/2014 10:20

Այգեստան 9-ում աղբամաններն այնքան տարան-բերեցին, վերջը՝ հանեցին. «Առավոտ»

Մի քանի ամիս է՝ Այգեստան 9-րդ փողոցի՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի հարևանությամբ գտնվող աղբամաններն իրենց տեղը չեն գտնում: «Առավոտի» տեղեկացմամբ, աղբամանները մեկ հայտնվում են դպրոցի պատի տակ՝ վտանգելով ուսուցիչների և երեխաների առողջությունը, մեկ՝ տեղափոխվում մեր երկրում գործող Գերմանիայի դեսպանատան հետնամասի պարսպի տակ:

«Աղբի իսկական տեղը նախատեսված է դեսպանատան պարսպի տակ. այդ մասին են վկայում աղբամանները պատնեշող հենապատերը, սակայն բանն այն է, որ դիվանագիտական այս ներկայացուցչությունը չի հանդուրժում իր պարսպի տակ աղբամանների գոյությունը, և նրա պահանջով աղբամանները տեղափոխվում են դպրոցի ցանկապատի տակ:

Նշենք, որ տարածքի բնակիչները աղբը թափում են հենց Գերմանիայի դեսպանատան պարսպի տակ, այսինքն՝ այնտեղ, որտեղ որ աղբամանների իրական տեղն է:

Աղբամաններն այդ տարածքից ընդհանրապես հանելով՝ Կենտրոն վարչական շրջանի աղբի համար պատասխանատուները խնդիրը ոչ միայն չլուծեցին, այլև ավելի բարդացրին»,–գրել է թերթը։
 

Այգեստան 9-ում աղբամաններն այնքան տարան-բերեցին, վերջը՝ հանեցին. «Առավոտ»