Թշնամին կրակել է Բերքաբերի վրա. «Մենք մեր դիրքում ամուր կանգնած ենք»
02/08/2014 13:41

Թշնամին կրակել է Բերքաբերի վրա. «Մենք մեր դիրքում ամուր կանգնած ենք»

Իջևանի տարածաշրջանի Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր` ժամը 10-ից մինչև 10:30-ը,  ադրբեջանական կողմը կրակ է բացել իրենց գյուղի վրա:

Գյուղապետն ասաց, որ նրանք կրակել են հայկական դիրքերի վրա, ապա՝ նաև Բերքաբերի:

Հարցին՝ ճի՞շտ է, որ Բերքաբերից տարհանվել են երեխաներ, հղի կանայք և ծերեր, Ա. Մադաթյանն ասաց.

«Այո, երեխաներն ու հղի կանայք այլ վայր են գնացել, բայց դա չի նշանակում, որ այստեղ խուճապ է: Մենք մեր դիրքում ամուր կանգնած ենք»:

Գյուղապետը ասաց, որ շտապում է և այլ հարցերի չպատասխանեց: 

Թշնամին կրակել է Բերքաբերի վրա. «Մենք մեր դիրքում ամուր կանգնած ենք»