Օբամեյանգը չի ուզում տեղափոխվել այլ ակումբ
02/08/2014 16:22

Օբամեյանգը չի ուզում տեղափոխվել այլ ակումբ

Հարձակվողը չի պատրաստվում առաջին մրցաշրջանից հետո հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»:

«Իմ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ., և ես ակումբից հեռանալու ցանկություն չունեմ: Ոչ ոք չի կարող ստիպել ինձ, որ հեռանամ «Բորուսիայից»:

Այո, լսել եմ, որ իտալական որոշ ակումբներ հետաքրքրված են իմ ծառայություններով, բայց դա ինձ չի հետաքրքրում»,- նշել է Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, ով Գերմանիայի անցած առաջնությունում խփել է 13 գոլ: 

Օբամեյանգը չի ուզում տեղափոխվել այլ ակումբ