.jpg)
02/08/2014 16:30
Սիցիլիական բանտում նկարել են Ֆարել Ուիլյամսի «Happy»-ի ռիմեյքը (Տեսանյութ)
Սիցիլիական Casa Circondariale Luigi Bodenza բանտի կալանավորնեը նկարահանել են Ֆարել Ուիլյամսի «Happy» հայտնի երգի ռիմեյքը: Այս մասին գրում է The Local-ը:
Տեսահոլովակը նկարահանվել է բանտի ղեկավարության թույլտվությամբ: Կադրերում բանտարկյալները զբաղվում են սպորտով, աշխատում են համարկգչով և գրքեր են կարդում: Դրանում նկարահանվել են նաև բանտում աշխատող ոստիկանները:
Նշենք, որ «Happy» երգի ռիմեյքեր նկարահանվել են աշխարհի տարբեր քաղաքներում: