.jpg)
Անհարգալից վերաբերմունքի համար աշխատանքից ազատվել են բժիշկը և բուժքույրը
ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը բողոք էր ստացել, որ մայրաքաղաքի ստոմատոլոգիական կլինիկաներից մեկում 1 տարեկան 4 ամսական փոքրիկին պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում բժշկի կողմից ծնողի նկատմամբ թույլ է տրվել անհարգալից վերաբերմունք` խախտելով բժշկական էթիկայի կանոնները։ Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Կատարվածի մասին տեղյակ է պահվել կլինիկայի ղեկավարությանը։ Դեպքի առիթով աշխատանքից ազատվել են բժիշկը և բուժքույրը։