ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկայում կհանդիպեն
02/08/2014 22:50

ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկայում կհանդիպեն

 Այսօր Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման և Հայաստանի ու Արցախի սահմաններում տիրող լարված վիճակի թոթափման բանալին ինքը տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` առաջիկայում կայանալիք հանդիպման մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Սոչիում` օգոստոսի ութին և իննին, և ես հույս ունեմ, որ հանդիպման ընթացքում ձեռք կբերվի պայմանավորվածություն, որը մեզ համար շատ կարևոր է»,- ասել է ՀՀ վարչապետը: 

ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկայում կհանդիպեն