.jpg)
«Սպանելու փորձի գործով մեղադրյալն ու տուժողը կալանավորվել են»
2014թ. ապրիլի 1-ին, Իջևան քաղաքի «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ Աշոտ Ա.-ի կողմից համալիրի սեփականատեր Անդրանիկ Խ.-ին սպանելու փորձ կատարելու և ապօրինաբար հրազեն պահելու համար, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Աշոտ Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց` կիրառվել է կալանավորումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:
Ամիսներ անց, քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Քրեական գործի հետագա քննությամբ պարզվել է, որ «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ Անդրանիկ Խ.-ն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ «Սայգա» տեսակի կարաբինով կրակոցներ է արձակել նույն Աշոտ Ա.-ի և նրան ուղեկցող Արսեն Չ.-ի ուղղությամբ: Փաստորեն, մեղադրյալ Աշոտ Ա.-ին վերագրվող հանցագործություններից բացի, բացահայտվել է նաև մեկ այլ անձի` Անդրանիկ Խ.-ի կողմից կատարված հանցագործությունը, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, մեղադրյալ Անդրանիկ Խ.-ն կալանավորված է:
Բազմակողմանի և օբյեկտիվ քննության մասին օրեսդրական պահանջի ճշգրիտ իրականացման նպատակով որոշվել է միացնել վերոնշյալ երկու քրեական գործերը և նախաքննությունը շարունակել մեկ վարույթում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: