Պաշտոնական Բաքուն վրդովված է Պետքարտուղարության քննադատությունից
02/08/2014 16:44

Պաշտոնական Բաքուն վրդովված է Պետքարտուղարության քննադատությունից

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությանը, որը վերաբերվում է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի ձերբակալությանը:

Contact.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը պետքարտուղարության հայտարարությունը գնահատել է որպես հարցի քաղաքականացում և միջամտություն՝ հետաքննության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի դատական համակարգի անկախությունը կասկածի տակ դնելու փորձ:

ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում ոչ ոքի չեն հետապնդում քաղաքական հայացքների և գործունենության համար:

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ «Ադրբեջանում, ինչպես և ցանկացած այլ ժողովրդավարական հասարակությունում, որտեղ առկա է օրենքի գերակայությունը, ոչ ոք չի կարող իրեն օրենքից բարձր դասել»:

ԱԳՆ-ը հղում է տալիս գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության ծառայության հուլիսի 31-ի հայտարարությանը, որտեղ Լեյլա Յունուսը մեղադրվում է պետական դավաճանության մեջ:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե Յունուսին հետապնդում են «ժողովրդական դիվանագիտութանը» մասնակցելու մեջ, ապա Բաքուն հերքում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության գործունեության սահմանափակման մասին քննադատությունը: Պաշտոնական Բաքուն անընդունելի է համարում Ադրբեջանի վրա այդ մեթոդներով քաղաքական ճնշումները:

ԱԳՆ-ը հայտարարարել է, որ Ադրբեջանը միշտ կողմ է եղել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայքների միջև երկխոսությանը, սակայն հասարակական գործունեությունը և ժողովրդական դիվանագիտությունը պետք է իրականացվեն Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում:

Պաշտոնական Բաքուն վրդովված է Պետքարտուղարության քննադատությունից