.jpg)
Բաքվում ձերբակալվել է Ռասուլ Ջաֆարովը
Բաքվում այսօր երեք ամսով ձերբակալվել է «Արվեստ հանուն դեմոկրատիայի» ՀԿ ղեկավար Ռասուլ Ջաֆարովը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ նրան ձերբակալել են Գլխավոր դատախազությունում հարցաքննվելուց հետո:
Նրա փաստաբան Հիլդա Բագրիովի փոխանցմամբ՝ դեռ հուլիսի սկզբից նրան արգելել էին լքել Բաքվի սահմանը:
Դատախազությունը նրա նկատմամբ առաջադրել է մեղադրանք` Քրեական օրենսգրքի երեք հոդվածով` հարկերից խուսափելու, հակաօրինական գործողություններ կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Հիշեցնենք, որ Ջաֆարովը վկա է հանդիսանում ոչ իշխանական ուժերի միջև համագործակցության գործով, ով նախաքննության ընթացքում համապատասխան պահանջվող փաստաթղթեր է ներկայացրել: Նրա բնակարանում անգամ խուզարկություն է կատարվել:
Ջաֆարովի ձերբակալման մասին լուրերը լրատվամիջոցներում հայտնվել են միայն այսօր՝ կեսօրից հետո, մինչդեռ հայտնի չէ, թե իրավապաշտպանը որտեղ է պահվում:
Փաստաբան Խալիդ Բագիրովը լրագրողներին տեղեկացրել է, որ կեսօրին իրեն են զանգահարել ու այդ մասին տեղյակ պահել:
«Ինձ զանգահարել են Հատուկ քննչական ծառայության ծանր հանցագործությունների ստորաբաժանումից և ասել, որ Ջաֆարովը ցանկություն է հայտնել, որպեսզի ես լինեմ նրա փաստաբանը` միևնույն ժամանակ ինձ չասելով, թե նա ինչում է մեղադրվում: Ես հիմա գնում եմ դատախազություն և մանրամասներին հենց այնտեղ կծանոթանամ»,- փոխանցել է նոր փաստաբանը:
Նենք, որ Ջաֆարովը հուլիսի 31-ից սկսած՝ ամեն օր հարցաքննության է հրավիրվում Ադրբեջանի Գլխավոր դատախազություն, ումից հետաքրքրվում են ինչ-որ փաստաթղթերի մասին: «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» ՀԿ ղեկավար Գունայ Իսմայիլովան էլ հայտարարել է, թե այդ փաստաթղթերը Ջաֆարովը պատրաստվում է փոխանցել նրանց: «Ռուսլանը միշտ հրաժարվել է Գլխավոր դատախազություն գնալ փաստաբանի ուղեկցությամբ, իսկ այսօր արդեն պարզ է դարձել, որ նրա համար նոր փաստաբան է պահանջվում»,-հավելել է նա:
Ըստ իրավապահների՝ նա նաև համագործակցում է Ադրբեջանից վտարված Ռեբեկա Վինսենտի հետ և պարբերաբար տեղեկություններ է հաղորդում ամերիկյան հատուկ ծառայություններին: