ՌԴ ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնում Արցախում կոնֆլիկտի կտրուկ սրմամբ
02/08/2014 15:58

ՌԴ ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնում Արցախում կոնֆլիկտի կտրուկ սրմամբ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման վերաբերյալ: ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխտնօրեն Մ. Զախարովայի հայտարարության մեջ ասվում է.

«Մենք հայտնում ենք մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի կտրուկ սրման հետ կապված, որը զգալի զոհերի պատճառ է դարձել: Հայտնում ենք խորը ցավակցություն զոհվածների հարազատներին:

Մենք վերջին օրերի իրավիճակը դիտարկում ենք որպես հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և քաղաքական ճանապարհով կոնֆլիկտի հաղթահարման վերաբերյալ համաձայնության խախտում:

Հայտնում ենք, որ նման իրավիճակի շարունակությունը անթույլատրելի է: Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին հանդուրժողականություն դրսևորել, հրաժարվել ուժի կիրառումից և անհետաձգելի կերպով միջոցառումներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն իրավիճակի կայունացմանը»:

Նախորդող հրապարակում՝ ՊՆ. Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում դիվերսիայի փորձերը

 

ՌԴ ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնում Արցախում կոնֆլիկտի կտրուկ սրմամբ