.jpg)
Նախագահը մասնակցեց լրագրողների համար բազմաբնակարան համալիրի բացմանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում մասնակցեց «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի բացման պաշտոնական արարողությանը:
ՀՀ նախագահը շրջեց նորակառույց համալիրում, ծանոթացավ իրականացված շինարարական աշխատանքներին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր շահագործման է հանձնվում Ավան-3 համալիրի 338 բնակարան և 120 ավտոկայանատեղի, բարեկարգվել է բակային 11.500 քմ տարածք:
Նախագծի արժեքը, Քարամյանի խոսքով, կազմել է 5.8 միլիարդ դրամ, իսկ շահառուները վճարել են միայն մաքուր բնակմակերեսի համար 185.000 դրամ՝1 քմ-ի համար:
«Այս համալիրը նախատեսված է երիտասարդ լրագրողների, բժիշկների և մանկավարժարների համար»,- նկատեց Ա. Քարամյանը:
Ծրագիրը, շարունակեց խոսքը փոխնախարարը, իրականացվում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի դրույթներին համապատասխան, որն իրենք, կատեց Քարամյանը, անշեղորեն սկսել են իրականացնել 2008-ից:
Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեում գտվող համալիրը բաղկաղած է հինգ մասնաշենքից: Բնակարանները շահառուներին են հանձնվել ամբողջությամբ վերանորոգված վիճակում:
Բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկել է 2012-ի ապրիլի 1-ից և տևել 27 ամիս:
Ծրագրի իրականացման շրջանակներում ստեղծվել է ավելի քան 900 աշխատատեղ: