ԱՄՆ-ն շատ անհանգստացած է ադրբեջանա-հայկական սահմանային իրավիճակի սրմամբ
02/08/2014 21:20

ԱՄՆ-ն շատ անհանգստացած է ադրբեջանա-հայկական սահմանային իրավիճակի սրմամբ

ԱՄՆ-ն չափազանց անհանգստացած է ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում իրավիճակի վերջին սրմամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դերեկ Խոգանը: Հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը: 

Խոգանը ափսոսանք է հայտնել երկու կողմերի կորուստների կապակցությամբ, ինչպես նաև ընդգծել է լարվածության վերացման կարևորությունը:

Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ երկու կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ պետք է աշխատեն այդ լարվածությունն անհապաղ վերացնելու ուղղությամբ:

 

ԱՄՆ-ն շատ անհանգստացած է ադրբեջանա-հայկական սահմանային իրավիճակի սրմամբ