Վովա Վարդանով. «Պատերազմի հավանականությունը մեծ է միայն 75 տարի հետո»
02/08/2014 14:18

Վովա Վարդանով. «Պատերազմի հավանականությունը մեծ է միայն 75 տարի հետո»

«Նավթի պաշարները թույլ չեն տա Ալիևներին պատերազմ սկսել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը:

Ըստ նրա՝ պատերազմի հավանականությունը մեծ է միայն 75 տարի հետո, իսկ խուճապ,  որպես այդպիսին, չկա:

«Խուճապ չկա, տագնապ` հնարավոր է»,- ասաց ասուլիսին ներկա հոգեբան Աննա Բադալյանը՝ հավելելով, որ արժանի հակահարված տալը բավականին ոգեշնչում է հասարակությանը և նման տեղեկությունը մեծ ազդեցություն է ունենում հասարակության վրա:

Վովա Վարդանովը խոսեց նաև մեր և հակառակորդ երկրի բնակչության քանակական տարբերության շուրջ: Նա շեշտեց, որ դա ոչինչ չի նշանակում, իսկ ցանկացած զենքի դեմ կա հակազենք:

«Ամեն դեպքում, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը ճիշտ քայլ չէ»,- ասաց Վովա Վարդանովը:
 

Վովա Վարդանով. «Պատերազմի հավանականությունը մեծ է միայն 75 տարի հետո»