Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
02/08/2014 10:28

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև

Այսօր հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:  Օգոստոսի 3-6-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:

ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայությունից հայտնում են, որ առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:
 

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև