.jpg)
Արցախի վարչապետը գիշերել է դիրքերում
Օգոստոսի 3-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն իր մարտական ընկերների հետ մեկնել է դիրքեր և գիշերել այնտեղ:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի կառավարության Facebook-յան էջից: Արցախի կառավարության ղեկավարը շրջել է մի քանի տասնյակ հենակետերով՝ զրուցելով դիրքապահ զինվորականների և կամավորների հետ:
Ա. Հարությունյանի համոզմամբ՝ բոլորի մոտ ոգին մարտական է, և նրանք կուռ միասնականությամբ ամուր կանգնած են Արցախի պաշտպանության դիրքերում:
Այսօր ևս նախատեսվում է վարչապետի այց և գիշերակաց առաջնագծում՝ այս անգամ այլ ուղղությամբ: