04/08/2014 14:42
Փաստաբան Արշավիր Խալափյանը դեռևս ցուցմունք չի տվել
Փաստաբան Արշավիր Խալափյանը դեռևս ցուցմունք չի տվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Ա. Խալափյանի պաշտպան Համլետ Դավթյանը:
Փաստաբանի խոսքով՝ խափանման միջոցը, հավանաբար, կընտրվի վաղը, քանի որ մինչև այժմ միջնորդություն չի ներկայացվել, իսկ առայժմ Ա. Խալափյանը «ձևականորեն» կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի (Առևտրային կաշառքը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբան Արշավիր Խալափյանի (արտոնագիր թիվ 731) նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ քաղաքացի Աշոտ Արամի Կույումջյանի ներկայացուցչի դիմումի և զանգվածային լրատվական միջոցի հրապարակման հիման վրա:
Հիշեցնենք, որ Youtube-ում «Hayastan Patriot» օգտատիրոջ կողմից ձայնագրություն և տեսագրություն է տարածվել՝ «Ինչպես է Արշավիր Խալափյանի դիմակը պատռվում: Նվեր բոլոր նրանց, ում այս սողունը վատություն է արել» գրությամբ:
Ձայնագրությունում, որում կան նաև տեսագրություններ, լսվում է երկու անձի խոսակցություն: Ըստ տեսանյութը տարածողի՝ դա Փաստաբանների պալատի անդամ Արշավիր Խալափյանի և Աշոտ անունով անձի խոսակցությունն է:
Ըստ տեսանյութի՝ վարչական վարույթը կասեցնելու համար փաստաբանը գումար է պահանջում:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբան. Ձայնագրությունը ապօրինի է և մոնտաժված
Փաստաբանը կասկածվում է կաշառք պահանջելու մեջ (Տեսանյութ)
Փաստաբան. Արշավիր Խալափյանի դեմ քրգործ է հարուցվել