ԼՂՀ վարչապետի խոսնակ. Արցախում խուճապի փոխարեն մարտական ոգի է տիրում
04/08/2014 10:59

ԼՂՀ վարչապետի խոսնակ. Արցախում խուճապի փոխարեն մարտական ոգի է տիրում

Բերձորից ավելի քան 100 հոգանոց կամավորների մի խումբ է մեկնել դիրքեր՝ զինվորների հետ տեղում կանգնելու: Այս մասին Facebook-ի իր էջում նախօրեին գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը. 

«Խոսեցի խմբի ղեկավարի՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանի հետ, և նա ասեց, որ արդեն դիրքերի մոտ են (տեղանքը չեմ հրապարակում):

Թեև ռազմական առումով դրա կարիքը չկա, բայց բարոյահոգեբանական տեսանկյունից շատ էլ լավ քայլ են արել Բերձորցիները: Ե՛վ զինվորը կզգա հասարակության հոգեբանական աջակցությունը, և՛ բոլորս (այդ թվում՝ հակառակորդը) ևս մեկ անգամ կհամոզվենք, որ Արցախում խուճապի փոխարեն մարտական ոգի է տիրում:

Ի դեպ, տեղյակ եղեք, որ Արցախում Բերձորն ամենահեռու քաղաքն է դիրքերից, դե էլ չասեմ Երևանի ու ՀՀ մի շարք այլ քաղաքների համեմատ:

Այնպես որ՝ բրավո՜, Բերձո՛ր...»,- գրել է Արտակ Բեգլարյանը: 

ԼՂՀ վարչապետի խոսնակ. Արցախում խուճապի փոխարեն մարտական ոգի է տիրում