Քաղավիացիա. Ուղևորների ազատ տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ չկան
04/08/2014 19:24

Քաղավիացիա. Ուղևորների ազատ տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ չկան

ՀՀ օդանավակայաններն աշխատում են առօրյա, բնականոն հունով և ուղևորների ազատ տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ կամ արգելքներ չկան: Այս մասին ասված է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տարածած հաղորդագրության մեջ: 

«Այս օրերին քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում պարբերաբար ստացվում են հեռախոսազանգեր՝ նպատակ ունենալով ճշտել՝ հանրապետությունից օդային ճանապարհով դուրս գալիս տղամարդկանց նկատմամբ որևէ արգելանք կամ սահմանափակում կա թե ոչ: Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ օդանավակայաններն աշխատում են առօրյա, բնականոն հունով և ուղևորների ազատ տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ կամ արգելքներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 

Քաղավիացիա. Ուղևորների ազատ տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ չկան