.jpg)
Հովհաննես Մանուկյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանմ այսօր այցելել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Նախարարը ծանոթացել է հիմնարկի շենքային պայմաններին, այցելել է բնակելի գոտի: Այս մասին տեղեկացնում են արդարադատության նախարարությունից:
Ուսումնասիրելով քրեակատարողական հիմնարկի արգելագոտու հարակից տարածքը՝ նախարարը հաձնարարականներ է տվել այն վերանորոգելու վերաբերյալ:
Շրջայցին մասնակցող շինարարը տեղում ծանոթացել է սպասվող շինարարական աշխատանքների ծավալին, կատարել անհրաժեշտ չափագրումներ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
Նախարարը նաև զրուցել է հիմնարկում պահվող դատապարտյալների հետ, ովքեր հիմնականում հարցեր են ուղղել պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ: