Այսօր դատարանը կլսի Հրաչյա Հարությունյանի վերջին խոսքը
04/08/2014 12:47

Այսօր դատարանը կլսի Հրաչյա Հարությունյանի վերջին խոսքը

Այսօր Մոսկվայի Տվերսկոյ դատարանում վերջին խոսքի իրավունք կտրվի 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանը:

Նրա խոսքից հետո դատարանը, ըստ կարգի, պետք է անցնի խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:

Նշենք, որ նա կալանքի տակ է գտնվում 2013-ի հուլիսից: Մեղադրողը Հ. Հարությունյանի համար պահանջել է 7 տարվա ազատազրկում:

Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հ. Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը ասել է, որ կեղծ փաստթղթերի տրամադրման մասով դատարանը պետք է արդարացնի Հ. Հարությունյանին, քանի որ գործի նյութերի համաձայն՝ այս մեղադրանքը հիմնավորված չէ, իսկ երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման վերաբերյալ խնդրել են դատարանին ավելի մեղմ պատիժ նշանակել, հաշվի առնելով այն, որ նա անկեղծ զղջացել է իր արարքի համար և կան մեղմացուցիչ հանգամանքներ:

Նախորդող հրապարակում՝ Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել Հրաչյա Հարությունյանի համար

Փաստաբան. Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը անորոշ է

Այսօր դատարանը կլսի Հրաչյա Հարությունյանի վերջին խոսքը