Իբրահիմովիչ. Առանց Դի Մարիայի էլ կարող ենք մրցանակներ նվաճել
04/08/2014 20:25

Իբրահիմովիչ. Առանց Դի Մարիայի էլ կարող ենք մրցանակներ նվաճել

ՊՍԺ-ի առաջատարներից մեկը` Զլատան Իբրահիմովիչը, կարծում է, որ թիմը մրցանակներ կարող է նվաճել նաև առանց «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիայի:

Հիշեցնենք, որ վերջին ամսվա ընթացքում տարածված տեղեկությունները Դի Մարիային ակտիվորեն գործուղում են ՊՍԺ: Մամուլում նշվում է, որ գործարքի տրանսֆերային արժեքը կարող է կազմել 75 մլն եվրո, իսկ ինքը` Անխելը, քառամյա պայմանագիր կստորագրի փարիզյան ակումբի հետ:

Եվ ահա լրագրողներն Իբրահիմովիչից հետաքրքրվել են, թե նա ինչ է մտածում Անխել Դի Մարիայի տեղափոխության վերաբերյալ:

«Չգիտեմ` արդյոք Դի Մարիայի կարիքն ունե՞նք, թե՞ ոչ,- պատասխանել է Զլատանը:- Մենք թիմ ունենք, որն առանց նրա էլ կարող է շատ մրցանակներ նվաճել»:

Իբրահիմովիչ. Առանց Դի Մարիայի էլ կարող ենք մրցանակներ նվաճել