Իրանի ԱԳՆ. Հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի
04/08/2014 11:24

Իրանի ԱԳՆ. Հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի

Իրանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Irna գործակալության փոխանցմամբ, Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ անցկացնել՝ համաձայնության հասնելու համար:

Աֆհամն իր ափսոսանքն է հայտնել վերջին միջադեպերի հետևանքով զոհերի հետ կապված և կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել:
 

Իրանի ԱԳՆ. Հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի