Մանվել Գրիգորյան. Նորից եմ ասում` ես Բաքվում կիսատ թողած գործեր ունեմ
04/08/2014 21:03

Մանվել Գրիգորյան. Նորից եմ ասում` ես Բաքվում կիսատ թողած գործեր ունեմ

1994 թվականին Ադրբեջանն էր մեզանից ծնկաչոք զինադադար խնդրում: Եթե ալիևյան վարչախումբը շարունակի կրակի հետ խաղալ, ապա այդ կրակը կհասնի Բաքու: Այս մասին SHAMSHYAN.com-ին տված հարցազրույցում ասել է ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը՝ անդրադռնալով սահմանին տիրող իրավիճակին:

Խոսելով հայ և ադրբեջանական սահմանակետերում բախումների ավելացման մասին` Մ. Գրիգորյանն ասե է, որ  այդ բախումները միշտ էլ եղել են:

«Սակայն ես կարծում եմ, ամեն ոք պիտի ապրի իր բնականոն կյանքով: Մենք հիմա շարունակում ենք մեր ավանդական ուխտագնացությունը Հանրապետության մարզեր: Ընդամենը մի քանի օրից կսկսվի մեր Երկրապահական ավանդական ուխտագնացությունը դեպի Արցախ, գնալու ենք սահմանապահ մեր ժողովրդի հետ հանդիպելու: Համույթներ ենք տանում մեր ազատագրած գյուղերում, հենց սահմանի բերան բնակչության ու բանակի համար համերգներ կազմակերպելու, ոգևորելու»:

Վերջին օրերի դեպքերը, Մ. Գրիգորյանի խոսքով,  ցույց են տալիս, որ մեր բանակը զինվորից մինչև նախարար ու Գերագույն Գլխավոր հրամանատար, պատրաստ է հակահարված տալուն, և թշնամու երազանքը մնում է անհաս:

«Մենք` երկրապաներս, 24 ժամ բանակի կողքին ենք, որովհետև բանակը մեր զավակն է: Հանրապետության բոլոր շրջաններում հատկապես սահմանամերձ գյուղերում 24 ժամ շարունակ գործում են Երկրապահ բաժանմունքները, ուր հավաքագրված են պատերազմի բոհով անցած տղերքը: Եթե ալիևյան վարչախումբը շարունակի կրակի հետ խաղալ, ապա այդ կրակը կհասնի Բաքու: 1994 Թվականին նրանք են մեզանից ծնկաչոք զինադադար խնդրել: 20 տարի սպասել եմ, եթե քամակները բացեն, նորից եմ ասում, ես Բաքվում կիսատ թողած գործեր ունեմ»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Մանվել Գրիգորյան. Նորից եմ ասում` ես Բաքվում կիսատ թողած գործեր ունեմ