.jpg)
Մայրը իր 10 ամսական երեխային վաճառել է 78 ԱՄՆ դոլարով
Ղրղզստանում մայրն իր 10 ամսական երեխային վաճառել է 78 ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Հանցագործությունը կատարվել է դեռևս մարտ ամսին, սակայն այն բացահայտվել հաջողվել է միայն օգոստոսին:
Երեխայի գտնվելու վայրը դեռևս անհայտ է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նման դեպք եղել է Բիշկեքում այս տարվա ապրիլին:
Մանկատան 17-ամյա սանը իր 6 ամսական երեխային վաճառել է մոտ 350 դոլարով: Ստացված գումարը նա ծախսել է հագուստի և զվարճությունների վրա: