.jpg)
Նասրին մտադիր է հեռանալ Ֆրանսիայի հավաքականից
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին կարող է ավարտել կարիերան Ֆրանսիայի հավաքականում: Պատճառը գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի վիրավորական վերաբերմունքն է նրա հանդեպ: Հիշեցնենք, որ, չնայած ակումբում անցկացրած հաջող մրցաշրջանին, Դեշամը հրաժարվեց նրան ընդգրկել ազգային թիմի հայտացուցակում և աշխարհի 2014 թ. առաջնությանը մասնակցելու հնարավորություն տալ:
«Ես որոշում եմ կայացրել և կհրապարակեմ այն, երբ ժամանակը գա,- հայտարարել է ֆուտբոլիստը:- Այդ որոշումը չի կարող սովորական հաղորդում լինել թվիթթերում: Այն մեծ հարցազրույց կլինի, որում ես ամեն ինչ կբացատրեմ:
Ես ապրում եմ Անգլիայում, իսկ ծնողներս` Ֆրանսիայում: Նրանց շատ են ճնշում հավաքականի ու իմ վերաբերյալ հրապարակումները մամուլում: Ուզում եմ, որ նրանք երջանիկ լինեն, իսկ ազգային ընտրանին ինձ երջանիկ չի դարձնում:
Ֆրանսիայի հավաքականի կազմում ոչինչ չեմ նվաճել, ուստի ինձ համար հեշտ կլինի որոշում կայացնել»: