Զվարթնոց օդանավակայան. Չվերթերի և ուղևորների թիվն ավելացել է
04/08/2014 20:30

Զվարթնոց օդանավակայան. Չվերթերի և ուղևորների թիվն ավելացել է

2014թ. հուլիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 35 տոկոսով: Եթե 2013թ հուլիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 179 620 ուղևոր, ապա 2014թ հուլիսի ցուցանիշը կազմում է 242 098 ուղևոր: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա միջազգային օդանավակայաններից»:

Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 34 տոկոս: 2014թ. հուլիսին կատարվել է 2208 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1652 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. հուլիսին դեպի «Զվարթնոց»  կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

 

Զվարթնոց օդանավակայան. Չվերթերի և ուղևորների թիվն ավելացել է