.jpg)
Ուկրաինան արգելել է Ռուսաստանի մշակույթի 500 գործչի մուտքը երկիր
Կիևը պատրաստում է արգելել Ուկրաինա մուտք գործել Ռուսաստանի այն մշակույթի գործիչներին, ովքեր աջակցել են Ղրիմի միացմանը Ռուսաստանին:
Vesti.ru-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն:
Գերաշենկոն նշել է, որ իրենք պատրաստում են ցուցակ, որտեղ ընդգրկված կլինեն ռուսաստանցի մշակույթի 500 գործիչ, ովքեր աջակցել են Ղրիմի անջատմանը:
Նրա խոսքով, ինքը չի հավանում Անի Լորակի և այլ երգիչների, երգչուհիների և մշակույթի գործիչների գործողությունները Ռուսաստանի նկատմամբ և առաջարկում է արգելել նրանց գումար վաստակել Ուկրաինայում:
Գերաշենկոն խորհուրդ է տվել նրանց մեկնել Ղրիմ և այնտեղ համերգներով հանդես գալ: