Խորապես ցավում ենք լրագրող Սամվել Ավագյանի անժամանակ մահվան համար
04/08/2014 19:38

Խորապես ցավում ենք լրագրող Սամվել Ավագյանի անժամանակ մահվան համար

ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավում է լրագրող, տնտեսական մեկնաբան Սամվել Ավագյանի անժամանակ մահվան կապակցությամբ և իր վշտակցությունը հայտնում նրա հարազատներին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՆ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ այսօր ծանր հիվանդությունից մահացել է լրագրող Սամվել Ավագյանը, ում մոտ ամիսներ առաջ հայտնաբերվել էր քաղցկեղ:

Սամվել Ավագյանը որպես տնտեսական լրագրող աշխատում էր «Հետք» պարբերականում։ Նա նաև աշխատել է News.am կայքում, «Կապիտալ» օրաթերթում և այլ լրատվամիջոցներում:

Aysor.am-ը ևս խորապես ցավում է գործընկերոջ և ընկերոջ անժամանակ մահվան համար ու իր զորակցությունն է հայտնում Սամվելի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
 

Խորապես ցավում ենք լրագրող Սամվել Ավագյանի անժամանակ մահվան համար