Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հ. Բարսեղյանի մահվան կապակցությամբ
04/08/2014 11:53

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հ. Բարսեղյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բարսեղյանների ընտանիքին՝ անվանի լեզվաբան և մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են երկրի  ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Հովհաննես Բարսեղյանը մեր ավագ սերնդի այն նվիրյալ հայերենագետներից էր, ով տասնամյակներ շարունակ իր գործունեությամբ մեծ ավանդ բերեց թե՛ հայոց լեզվի ուսումնասիրության և թե՛ մայրենիի բարձրորակ մասնագետների պատրաստման գործին:

Խորին ցավակցություն եմ հայտնում վաստակաշատ լեզվաբանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: 

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հ. Բարսեղյանի մահվան կապակցությամբ