.jpg)
Ավելի քան 400 ուկրաինացի զինծառայող ապաստան է խնդրել Ռուսաստանից
Ռուսաստանի Ռոստովի մարզի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ գիշերը 438 ուկրաինացի զինծառայող հատել է Ռուսաստանի հետ սահմանը:
Lifenews.ru-ի փոխանցմամբ, անվտանգության ծառայության աշխատակիցները մարդասիրական միջանցք են բացել զինվորների համար:
Ուկրաինայից դեպի Ռուսաստան է անցել 164 ուկրաինացի սահմանապահ, իսկ մնացած զինվորները 72-րդ մեքենայացված բրիգադի անդամներ են:
Նշվում է, որ այս պահին բոլոր զինծառայողների մասին հոգ են տանում: