.jpg)
Բաքվի բանտում ձերբակալվել է Լեյլա Յունուսի ամուսինը` Արիֆ Յունուսը
Ադրբեջանի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի աշխատակից Արիֆ Յունուսը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ինչպես տեղեկացնում է Turan լրատվականը, Արիֆ Յունուսը ձերբակալվել է իր կալանավորված կնոջը` Լեյլա Յունուսին ուտելիք տանելու ժամանակ, Բաքվի բանտում: Լրատվականին այս մասին հաստատել է նրա փաստաբան Խալիդ Բագիրովը:
Սկզբում Արիֆ Յունուսին տարել են Յասամալի շրջանային ոստիկանություն, այնուհետև տեղեկացրել են նրա փաստաբանին, որ իր պաշտպանյալը տեղափոխվել է գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների վարչություն՝ գործը քննող քննիչ Իբրահիմ Լեմբերնասկու մոտ:
Փաստաբանը մտավախություն է հայտնել, որ Արիֆ Յունուսը ևս կկալանավորվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր Արիֆ Յունուսի կինը` իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Յունուս ամուսինները և լրագրող Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում են ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:
Նախորդող հրապարակում` Էշթոնն ու Ֆյուլեն քննադատել են Ադրբեջանում Լեյլա Յունուսի ձերբակալումը