.jpg)
Ավետ Ադոնցը նշանակվել է Իսպանիայում Հայաստանի դեսպան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարմանագիր է ստորագրել:Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահիմամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Ավետ Ադոնցին ազատել Բելգիայի Թագավորությունում և, համատեղության կարգով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից»:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով` Ավետ Ադոնցը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ):