Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Տղամարդիկ հաղթում են, կանայք` պարտվում
05/08/2014 20:16

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Տղամարդիկ հաղթում են, կանայք` պարտվում

Նորվեգական Տրոմսյոյում ընթացող շախմատային համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, անկախ Պինեդո Միներոյի ու Սերգեյ Մովսիսյանի մրցակցության ելքից, հաղթանակ տոնեց Կոստա Ռիկայի ընտրանու նկատմամբ, քանի որ մյուս երեք խաղատախտակների վրա հայ գրոսմայստերները` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը, համապատասխանաբար հաղթանակներ տոնեցին Գոնսալեսի, Վալդեսի ու Մուրիլլոյի նկատմամբ` հաշիվը դարձնելով 3:0: Սերգեյ Մովսիսյանի արդյունքը միայն կարող է հաստատել վերջնահաշիվը. հաղթանակն ապահովված է:

Իսկ ահա Հայաստանի կանանց ընտրանին նույն հաշվով զիջում է Ինդոնեզիայի հավաքականին: Էլինա Դանիելյանը զիջել է Սուկունդարին, Լիլիթ Գալոյանը` Սիհիթեին, Մարիա Կուրսովան` Սիտրային: Այստեղ նույնպես թիմային հաշվարկով արդյունքը պարզ է. մեր աղջիկները 4-րդ տուրում պարտություն են կրել: Իսկ Լիլիթ Մկրտչյանը պայքարը շարունակում է սոսկ անհատական միավորի համար…

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Տղամարդիկ հաղթում են, կանայք` պարտվում