Օգոստոսի 10-ից մեկնարկում է «ԴիջիՔամփ» ձեռներեցության ամառային ճամբարը
05/08/2014 20:23

Օգոստոսի 10-ից մեկնարկում է «ԴիջիՔամփ» ձեռներեցության ամառային ճամբարը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հովանավորությամբ, օգոստոսի 10-20-ը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի «Ծաղկունք» հյուրատանը կազմակերպում է 2-րդ ամենամյա «ԴիջիՔամփ» ձեռներեցության ամառային ճամբարը: Այս մասին տեղեկացնում են ԻՏՁՄ-ից:

Միջոցառուման նպատակը 16-25 տարեկան երիտասարդների համախմբումն է, ովքեր ունեն բիզնես գաղափարներ և պատրաստ են իրագործել դրանք:

Մասնակիցները ճամբարի ընթացքում կստանան տեսական և կիրառական գիտելիքներ հարկային օրենսդրության, բիզնես մոդելավորման, շուկայագիտության, ֆինանսների ներգրավման, նոր ընկերությունների գրանցման, նորաստեղծ կազմակերպությունների առաջխաղացման, իչպես նաև թիմային աշխատանքի կազմակերպման վերաբերյալ:

ԴիջիՔամփի ընթացքում մասնակիցները կծանոթանան բիզնես ոլորտի առաջնորդների հետ, կլսեն նրանց հաջողության պատմություններն ու կբացահայտեն առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները:

Հաղթող թիմերը կարժանանան դրամական պարգևների և կստանան ԻՏՁՄ աջակցութունը՝ հետագայում այդ բիզնես գաղափարի գրանցման, հանրային իրազեկման գործում, ինչպես նաև հնարավորություն կստանան մասնակցել հոկտեմբերի 3-5-ը կայանալիք «ԴիջիԹեք Էքսպո 2014» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 8-ը` digicamp.digitec.am հասցեով:
 

Օգոստոսի 10-ից մեկնարկում է «ԴիջիՔամփ» ձեռներեցության ամառային ճամբարը