Ռուսաստանում էբոլայի դեմ պատվաստանյութ են մշակում
05/08/2014 19:37

Ռուսաստանում էբոլայի դեմ պատվաստանյութ են մշակում

ՌԴ Роспотребнадзор-ի «Վեկտոր» վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիայի գիտական կենտրոնում զբաղվում են Էբոլա տենդի դեմ պատվաստանյութի մշակմամբ: Այս մասին տեղեկացրել է Роспотребнадзора-ի ղեկավար Աննա Պոպովան:

«Այսօր պատվաստնյութը գտնվում է մինչկլինիկական փորձարկումների փուլում»,- ասել է նա:

Նշենք, որ էբոլա տենդի վիրուսը արդեն խլել է 729 մարդու կյանք, ընդհանուր առմամբ, բռնկման պահից ի վեր գրանցվել է 1300 հիվանդացության դեպք: ԱՀԿ-ն որոշում է կայացրել դեպի Սիերրա-Լեոնե, Լիբերիա և Գվիենա լրացուցիչ բուժանձնակազմ ուղարկել:

Ավելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարեթե Չենն ասել էր, որ Էբոլա տենդի ներկայիս բռնկումը հանդիսանում է «հիվանդացության 40 տարիների պատմության մեջ խոշորագույնը»:

Փետրվարից հետո բռնկվելով Գվինեայում, տենդը տարածվել է հարևան Սիերրա-Լեոնե և Լիբերիա: Այս մասին տեղեկացնում է itarr-tass-ը:
 

Ռուսաստանում էբոլայի դեմ պատվաստանյութ են մշակում