.jpg)
Վրաստանի ԱԳՆ. Վստահ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը ելք կգտնեն այս իրավիճակից
Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանին վստահություն է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան կարգավորել կոնֆլիկտային իրավիճակը: Այս մասին հայտնում է «Грузия Online»-ը:
«Մեր շահերից չի բխում տարածաշրջանում ունենալ ևս մեկ լարվածության օջախ, սակայն ես վստահ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը ելք կգտնեն այս իրավիճակից:
Վստահ եմ, որ այս շաբաթվա վերջին նշանակված հանդիպմանը հաջողություն կարձանագրվի»,- ասել է Դ. Զալկալիանին: